Սահմանադրական բարեփոխումներից 8 ամիս անց. Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունսը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ քաղաքացիների հետ երկխոսության միայն մեկ միջոց է կիրառվում՝ բռի ու բռնի ուժի միջոցը։ Չկա, գոյություն չունի ոչ քաղաքական, ոչ հասարակական, ոչ էլ իրավական միջոցներն ու խողովակները և սա բնորոշ է միայն տոտալիտար համակարգին, որտեղ գոյություն չունեն ոչ քաղաքական, ոչ հասարակական, ոչ էլ իրավական ինստիտուտները։
Սերժ Սարգսյանի ռեժիմը ամբողջովին ոտնատակ է տալիս պետական ու քաղաքական ինստիտուտները․․․
Եվ սա տեղի է ունենում իր Սահմանադրական փոփոխություններից ութ ամիս անց․․․
Աղբանոցը լցված է, այլևս տեղ չկա, պետք է մաքրել կամ վերամշակել՝ գոնե մի պիտանի բան դուրս կգա․․․»: