Ծեծել են մեզանից յուրաքանչյուրին. Պետրոս Ղազարյան
Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չգիտեմ՝ որ գերատեսչության խույվեբիններն են քաղաքացիական հագուստով ծեծել Ազատության (և այլ լրատվամիջոցների) լրագրողներին, բայց ծեծել են մեզանից յուրաքանչյուրին։ Լրագրողի աշխատանքը խոչընդոտելը, էլ չեմ ասում` ծեծը, քրեորեն խիստ պատժելի արարքա ու պահանջում եմ արագ բացահայտել, պատժել հանցագործներին:
Եթե համապատասխան մարմինները նման ունակություն չունեն, թող հրաժարական տան»։