Ձերբակալել են Արմեն Մարտիրոսյանին. Hraparak.am
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ձերբակալել են: Այդ մասին hraparak.am-ի հետ զրույցում հայտնել է վերջինիս եղբայրը. «Բերման են ենթարկել ոստիկանության Նորքի բաժանմունք, հետո առավոտյանն 5.30 ձերբակալել են, քրեական գործ են հարուցել: Այս պահին գտնվում է ժամանակավոր ձերբակալվածների պահման վայրում»: Միաժամանակ տեղեկացանք, որ «Ժառանգության» փոխնախագահի դեմ քրեական գործը հարուցվել է զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով:
Արմեն Մարտիրոսյան մասնակցում էր Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի աշխատանքներին և երեկ մասնակցություն է ունեցել Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, ապա երթին դեպի Խորենացի փողոց:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում