Ոստիկանները կոշիկներով հարվածել են ցուցարարի գլխին. Civilnet.am
Հուլիսի 29-ին Սարի թաղում տուժած 60 քաղաքացի տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում այլևս ազատ տեղ չունենալու պատճառով երկու տուժածի տեղափոխել են Իզմիրլյան կենտրոն։ Այդ մասին գրում է Civilnet.am-ը:
Տուժողներից Մարատ Յավրումյանը ցույցին գնալուց առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «Էրեխեքին վերցնում ենք ու Խորենացի, մի Կարսի անկումը հերիք է»։ 15-ամյա դստեր հետ ցույցի գնացած Մարատի վրա հինգ ոստիկան է հարձակվել, սկսել են կոշիկներով հարվածել գլխին, ինչի հետևանքով Մարատը գլխուղեղի, ոտքերի և ձեռքերի հատվածում վնասվածքներ է ստացել։ Մարատի մտերիմներին ինքը պատմել է, որ ոստիկանները «կարծես հաճույք էին ստանում հարվածելուց, զուգահեռ հայհոյում էին»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում