ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն. ոստիկանություն
Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի»:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սարի թաղում նկարահանումներ իրականացնելու ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկաններն առևանգել են նաև Newspress.am-ի տեսախցիկը: