Ալբերտ Բաղդասարյանին տարել են քաղաքացիական հագուստով անձինք. նոր մանրամասներ
Քիչ առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է ահազանգել Արմենակ Կյուրեղյանը՝ հայտնելով, որ քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ներկայացել են որպես ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներ, առանց որևէ հիմնավորման և որևէ փաստաթուղթ ներկայացնելու, սպիտակ մեքենայով տարել են Ալբերտ Բաղդասարյանին: Այդ մասին հայտնում են Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:
Ահազանգ ստացվեց նաև, որ Մերսեդես մակնիշի, 84OS764 պետհամարանիշով ավտոմեքենայով ոստիկանները տարել են Հասմիկ Էվոյանին:
Այս պահին նրանց գտնվելու վայրը հայտնի չէ: