Վիրավոր Արայիկ Խանդոյանի մոտ բժիշկների նոր խումբ չի գնա. Անահիտ Հայթայան
Այս պահին չի քննարկվում ՊՊԾ գնդի ներսում բժիշկների նոր խումբ ուղարկել՝ կապված Արայիկ Խանդոյանի վիրավորված լինելու հանգամանքով: Այս մասին Newspress.am-ի հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«ՊՊԾ գնդում կան բժիշկներ, ովքեր և օգնություն ցույց կտան Արայիկ Խանդոյանին»,- ասաց նախարարի խոսնակը:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբավորումը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ հայտնել էր, որ Արայիկ Խանդոյանը ոսկրի վիրավորում չի ստացել: Վիրավորումը մկանային է: Բանակցությունները չեն շարունակվում, բժիշկները կարող են հերթափոխով փոխվել: