Ալբերտ Բաղդասարյանին բերման են ենթարկել
Երևանի ավագանու «Բարև Երևան խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ բերման է ենթարկվել Ալբերտ Բաղդասարյանը»:
«Հենց նոր Ալբերտ Բաղդասարյանին ոստիկանները բերման ենթարկեցին Բարեկամության մետրոյի տարածքից:
Ժողովուրդ, անկախ նրանից, թե մեզնից ում են տանում ու ինչքան են պահում, բոլորս պետքա դուրս գանք փողոց…
Հերիքա մտածենք սեփական կաշվի մասին…
Երկրի անվտանգությունը վտանգված է, «Սասնա ծռերի» տղերքի կյանքը վտանգի տակ է, իրար եկեք…
Դուրս եկեք փողոց… 19,30-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում»: