Աշոտ Ահարոնյանը հաստատեց ՊՊԾ գնդի տարածքում հնչած կրակոցներն ու Միայնակ Գայլի վիրավորվելը
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում, ըստ էության, հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ՊՊԾ գնդի տարածքում կրակոցներ են հնչել և վիրավորվել է Արայիկ Խանդոյանը:
«Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը»,- գրել է Ահարոնյանը: