Քննիչը Լեւոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին որոշում է կայացրել. գործը կկարճվի. News.am
Քիչ առաջ քննիչը որոշում է կայացրել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով, ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Լեւոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ. «Ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննիչը որոշում է կայացրել Լեւոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին: Կկարճվի նաեւ քրեական գործի վարույթը»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում