ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ երեկ Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց:
Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներով կատարված ահազանգերը անձանց պահման վայրի սանիտարական պայմանների առնչությամբ՝ Պաշտպանի հանձնարարությամբ, այսօր ևս աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություն կիրականացնեն: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: