Ավտովթար Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին. կան տուժածներ
Հուլիսի 28-ին` ժամը 08.52-ին, տեղեկություն է ստացվել, որ ս/թ հուլիսի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի 34 DQ 308 (վարորդ՝ 1998 թ. ծնված Հ. Ա.) և «ԳԱԶ-3110» մակնիշի 19 LL 285 պետհամարանիշներով (վարորդ՝ 1952 թ. ծնված Ս. Գ.) ավտոմեքենաները, որոնք մոտ 3 մետր սահելով՝ հայտնվել են փոսում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Ա.-ը և Ս. Գ.-ը հոսպիտալացվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: