Հայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն
Հասարակություն

Ձեզանից բժիշկ դուրս չեկավ, Արկադի

Ազգային ժողովի՝ ներկայումս ՀՀԿ-ական պատգամավոր Արկադիի Համբարձումյանն ավելի շատ հանրությանը հիշեցնում է իր մասին ոչ թե որպես պատգամավոր, այլ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի սեփականատեր: Իհարկե, այստեղ հարցը գովազդի մասին չէ, այլ հաճախակի այս հիվանդանոցում արձանագրվող մայրական և նորածինների մահացության:

Վերջին դեպքն արձանագրվեց օրերս, երբ հայտնի դարձավ, որ «Սլավմեդ» ԲԿ-ում 28-ամյա հղիին կեսարյան հատում են արել, կնոջ վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է: «Սլավմեդից» խոստացել են ծննդկանի մահվան կապակցությամբ մանրամասներ ճշտել Հանրապետական հիվանդանոցից, սակայն նշենք, որ մահվան դեպքերի ժամանակ «Սլավմեդից» մասնագիտական օգնության համար հիվանդներին տեղափոխում են այլ հիվանդանոցներ՝ թե′ մայրերի, թե′ նորածինների պարագայում:

Եթե հիվանդանոցը չի կարողանում օգնել իր հիվանդին կամ պատասխանատու լինել մոր և երեխայի կյանքի համար, ինչո՞ւ պետք է նման բուժկենտրոն գործի: Հանրությունը տեղյակ է լինում միայն մահվան դեպքերին, սակայն քանի դեպք է ավարտվում հաշմանդամությամբ, կամ խեղումով:

Հիշեցնենք, որ Արկադի Համբարձումյանը մասնագիտությամբ իրավաբան է, բայց մինչ այդ բանվոր, ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, քննիչ, իսկ երբ 1997թ. գործերը լավ են գնացել, հիմնադրել է «Դերժավա» և «Սլավգրուպ» ընկերությունները: Համբարձումյանին պատկանող «Սլավա գրուպ» ընկերությունը ոչ միայն մեքենաներ է ներկրում, այլև հանդիսանում է քաղցրավենիքի ամենահայտնի ֆիրմաների՝ «Մարսի», «Նեսթլեի» և այլոց պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Համբարձումյանին պատկանող «Սլավա գրուպ» ընկերությունը մեքենաներ է ներկրում, նաև հանդիսանում է քաղցրավենիքի ամենահայտնի ֆիրմաների՝ «Մարսի», «Նեսթլեի» և մի շարք ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Եթե Հայաստանում մարդիկ զբաղվեն իրենց գործով՝ երկիրը երկիր կդառնա. այս մասին խոսվում է, երբ հարթակում դիլենտանտ մտածողությամբ և գործելակերպով անձինք են: Այս դեպքում՝ եթե իրավաբան ես, ապա գործելու մեծ դաշտ կա՝ մարդու իրավունքներից` մինչև դատական անարդարություններ, սակայն չգիտես ինչու Համբարձումյանն ընտրել է կանանց: Սակայն լինելով ոչ պրոֆեսիոնալ՝ ամեն անգամ նրա հիվանդանոցում մայրերը ենթարկվում են կյանքի ու մահվան փորձության: Այստեղ երևի թե իր խոսքն ունի ասելու Առողջապահության նախարարությունը, քանի որ առողջապահությունն այնպիսի հիմնարկ է, որտեղ մարդու կյանքն է սեղանին: Եվ եթե ոչ մասնագետ որոշի բուժհիմնարկ բացել, ապա բացի գրպանները լցնելուց, նաև ավելի կարևոր գործ կա՝ մարդու կյանք փրկելը, որը ոչ թե ՕԵԿ-ից ՀՀԿ-ական դառնալու պես խաղ ու պար է:

Ինչպես ասում են՝ Ձեզանից բժիշկ դուրս չեկավ, Արկադի:

Newspress.am