Շտապ հաղորդագրություն «Սասնա ծռերից»
«Սասնա Ծռեր» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Շտապ հաղորդագրություն
Ալեք Ենիգոմշյանին երեկվանից անօրինակ կերպով պահում են ԱԱԾ-ում: Նրան ձերբակալել են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով: Նրա փաստաբանը Նիկոլայ Բաղդասարյանն է: Մարդու իրավունքների պաշտպանների, միջազգային կառույցների և սփյուռքի ուշադրությունն ենք հրավիրում այս անօրինականության վրա: Կարծում ենք՝ Սփյուռքը պետք է հատկապես պահանջ ներկայացնի Հայաստանի հանրապետությանը իր կյանքն ու տեսողությունը հանուն Հայաստանի և հանուն նրա պահանջատիրության զոհաբերած ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկին ազատ արձակելու հարցով»: