Ապրիլյան մարտերում զոհված զինվորների գերեզմանների վրայով մեքենաներ են շրջադարձ անում (լուսանկարներ)
Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանությու՜ն, նախագա՜հ, ՀՀ ՊՆ նախարա՜ր հորջորջողներ, տեսե՛ք այս հողաթումբերը: Ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված տղերքն են թաղված այստեղ, հերոսնե՛ր են թաղված: Ամիսներ է անցել, սակայն գերեզմանները դեռ այս վիճակում են: Մեքենաներ են թմբերի վրայով շրջադարձ անում, գնում գալիս… Անգամ արգելապատնեշ չի տեղադրվել, որ որևէ կերպ ընդգծեն, որ գերեզմաններ կա այստեղ: Էսքան համբալ, էսքան անարժանապատիվ, էս աստիճան անթասիբ ու ստոր տեսնես էլ ո՞ր երկրի իշխանություններն են… Ասեմ, որ զոհված հերոսների ծնողները հրաժարվում են այլևս սպասել և վաղվանից սեփական ուժերով սկսում են շինաշխատանքները:
Դուք գնացեք, համբալ էլ մնացեք: Բացի սեփական լափամանը ատամներով պահելուց, ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեք: Դե իհարկե, եթե տարածքը համարում եք անկարևոր, էդ տարածքի համար զոհվածներին ինչո՞ւ պիտի կարևորեիք, ի՞նչ տրամաբանությամբ: Նողկալի եք պարզապես»:
