Ջանիբեկյան և Շիրազ փողոցների խաչմերուկում մեքենա է այրվել
Հուլիսի 27-ին, ժամը 05.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջանիբեկյան և Շիրազ փողոցների խաչմերուկում այրվում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրազի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Շինանյութ» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Է. Ղ.) տարածքում այրվում է «Գազ-53» մակնիշի 10 LL 358 պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկն ամբողջությամբ, բեռնախցիկը՝ մասամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.57-ին, մարվել՝ 06.08-ին: