Հայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն
Մամուլ

«Հայոց աշխարհ». Հայաստանով իրանական գազը Վրաստան արտահանելու ծրագիրը իրականություն է դառնում

«Հայոց աշխարհ» թերթը գրում է.

«Համաձայն իրանական լրատվամիջոցների, Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն անցած օրը հայտարարել է, որ Իրանը փորձնական համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու վերաբերյալ։

Իհարկե, կողմերը չեն մանրամասնում, թե ի՞նչ փորձնական համաձայնագրի մասին է խոսքը, ի՞նչ ժամկետով և ի՞նչ ծավալի մատակարարում պետք է իրականացվի։

Հայտնի չէ նաև, թե որպես տարանցիկ երկիր Հայաստանը ինչ է ստանալու արտահանումների դիմաց։ Հաշվի առնելով Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազի տարանցման գինը, պետք է ենթադրել, որ խոսք կարող է լինել նույն համամասնության մասին։ Այն է՝ տեղափոխման 10 տոկոսը։

Ամեն դեպքում, այս պահին շատ ավելի կարևոր է, որ երկար սպասված ծրագիրը վերջապես իրականություն է դառնում։ Ինչպես հայտնի է, Իրանից Վրաստան գազի արտահանման վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին շուրջ մեկ տարի առաջ։ Այն ժամանակ հայտարարվեց, որ Վրաստանը քննարկում է Հայաստանի տարածքով Իրանից լրացուցիչ գազ ստանալու հնարավորությունը։ Այդ ճանապարհով վերջինս նպատակ ուներ դիվերսիֆիկացնել գազի ստացման աղբյուրները։ Սակայն երկար բանակցություններից հետո այդ նպատակադրումը չիրականացավ։

Թվում էր, թե ծրագիրը տապալվել է։ Մանավանդ Ադրբեջանն ամեն ինչ արեց այն ձախողելու համար. Վրաստանին առաջարկեց ոչ միայն հավելյալ գազ, այլեւ արտոնյալ պայմաններ, ինչին վրացական կողմը տվեց իր համաձայնությունը։ Դրանով Վրաստանը հրաժարվեց իրանական գազից՝ նախապատվությունը տալով ադրբեջանականին։

Սակայն պարզվում է, որ դա ընդամենը ժամանակավոր նախապատվություն էր։ Իրանի նավթի նախարարի հայտարարությունը վկայում է, որ Վրաստանը չի հրաժարվել Հայաստանի տարածքով իրանական գազ ստանալու մտադրությունից։

Իրան-Հայաստան գազատարն այս պահին լիարժեք բավարարում է իրանական գազը Վրաստան հասցնելու համար։ Գազատարի թողունակությունը հասնում է տարեկան 2,2-2,3 մլրդ խմ-ի։ Մինչդեռ այժմ այն օգտագործվում է հզորության ընդամենը 15-20 տոկոսի չափով։ Գազ-էլեկտրաէներգիա ծրագրի շրջանակներում Հայաստանն Իրանից ստանում է տարեկան ընդամենը 360-370 մլն խմ գազ։

Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին Վրաստան իրանական գազ հասցնելու համաձայնագրի շրջանակներում կարող են լիարժեք օգտագործվել Իրան-Հայաստան գազատարի հնարավորությունները։ Ընդ որում դա միանգամայն հնարավոր է նաև հետագայում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում