Տավուշի մարզում տներից մեկում օձ է հայտնաբերվել
Հուլիսի 27-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում նկատել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել են անվտանգ տարածք: