Արմեն Մուրադյանը ՊՊԾ գնդի տարածքում է. իրավապահները չեն թողել մտնել ներս
Ժամեր առաջ տեղեկություն տարածվեց, որ ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռերը» պահանջել են ՀՀ առողջապահության նախարարին ՊՊԾ գնդում փոխանակել բուժանձնակազմով:
Newspress.am-ը կապ հաստատեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի հետ, նա հաստատեց, որ Արմեն Մուրադյանը մեկնել է ՊՊԾ գունդ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել ներս մտնել՝ նպատակահարմար չգտնելով այդ քայլը:
Ըստ Անահիտ Հայթայանի՝ նախարարը մտահոգված է վիրավորների համար:
Հիշեցնենք, որ Շտապօգնության անձնակազմի 4 անդամ ներկա պահին գտնվում է ՊՊԾ գնդի տարածքում: