Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել
Արխիվ

Երբ կառավարությունը ղեկավարում է զենքով

Թեև կան բացթողումներ ու ստեղծվել են որոշ խնդիրներ, բայց Խորենացիի փողոցում տեղի ունեցող գործողությունները հայ ժողովրդի զարթոնքն են: Newspress.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Սասնա ծռեր» ջոկատի գործողություններին ու հասարակության արձագանքին՝ իր տեսակետը հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Անկախ նրանից, թե ցույցերի մասնակիցների թիվը 1000 է, թե 2000, անկախ նրանից, թե այդ մասնակցների մեջ քանի գործակալ կա, անկախ նրանից, թե այս կամ այն քաղաքական կամ հասարակական գործիչն ազնիվ է, թե ճամարտակում է հասարակության առաջ` ինչ-ինչ դիվիդենտներ ստանալու համար, այս գործառույթի տերը հայ ժողովուրդն է… նա իր կամքն է իրականացնում, այսինքն` ուզում է երկիրը բերել բնականոն հունի»,- նշում է Մանուչարյանը` հավելելով, որ թե′ քաղաքագետները, թե′ պաշտոնյաներն այդ երևույթի հետ պետք է հաշվի նստեն:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք «Սասնա ծռեր» զինված ջոկատի գործողությունները դառնան նախադեպ, և ի հայտ գան նոր ջոկատներ, որոնք զենքի միջոցով փորձեն գրավել այլ կարևոր նշանակության տարածքներ ու իրենց պահանջները ներկայացնեն` Աշոտ Մանուչարյանը պատասխանեց, որ երկրում զենքով գործելու մշակույթը կառավարությունն է մտցրել:

Վերլուծաբանի խոսքով՝ երբ կառավարությունը զենքով է կառավարում` զենքով սաստելով և ճնշելով ժողովրդին ու խլելով ամբողջ ազգային հարստությունը, ապա իհարկե տարբեր մարդկանց գլխում կարող են նմանատիպ «տխուր» մտքեր անցնել, բայց դա ոչ մի կերպ չի կապվում «Սասնա ծռեր» ջոկատի զինված խմբի հետ:

«Այս խումբը չի դրել իր սեփական շահերից բխող պահանջներ` էդ մարդիկ իշխանավորների նման իրենց համար մերսեդեսներ չեն ուզում, կամ չեն ասում` մեզ տվեք օլիգարխների տները: Նրանք դրել են ժողովրդի և երկրի պահանջները` ձևակերպված մի քիչ անսովոր ձևով»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակը որոշ քաղաքական ուժեր և գործիչներ օգտագործում են որպես հարթակ, սեփական PR-ի կամ «քվե»-ներ հավաքելու նպատակով, վերլուծաբանը նկատեց, որ, իհարկե, կան նաև այդպիսի մարդիկ, հատկապես որ երկրի քաղաքական մշակույթն այդպիսին է, և այսօր բոլորն էլ այդ սկզբունքով են առաջնորդվում:

«Մենք 30 տարի է՝ իրար ասում ենք, որ մարդը գալիս է աշխարհ, որպեսզի ցանկացած ճանապարհով մի բան պոկի, տանի` օգտագործելով այն իր շահի համար: Հիմա մենք ինչի՞ եք մտածում, որ այդ քաղաքական ուժերը տիեզերքից են իջել և նրանք այլ նպատակով պետք է առաջնորդվեն… նրանք էլ այդ սկզբունքով կառաջնորդվեն»,- ասաց Մանուչարյանը:

Նա հույս է հայտնեց, որ եթե որոշ մարդիկ սեփական շահից ելնելով են փորձում լիդեր դառնալ, ու այդ երևույթը նրանց մեջ մտել է որպես հիվանդություն, ապա չի բացառվում, որ նրանք արագ հրաժարվեն դրանից:

Ըստ Մանուչարյանի` կարևորը ոչ թե նման ձևով դրսևորվող մարդկանց մասին խոսելն է, այլ հակառակը` պետք է խոսել նրանցից, ովքեր անկեղծ են և նվիրյալ:

«Եթե նրանց մասին խոսենք` մյուսներն էլ այդպիսին կդառնան…»,- վստահեցրեց մեր զրուցակիցը: