Սևանի մակարդակը բարձրացել է 25 սմ-ով
Սևանա լճի մակարդակը հուլիսի 26-ի դրությամբ 25 սմ-ով բարձրացել է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Լճի մակարդակը այս տարվա հուլիսի 26-ի դրությամբ եղել է 1900.73մ, իսկ անցյալ տարի՝ նույն օրը 1900.48 մ էր:
Նշենք, որ եթե լճի մակարդակը բարձանա մինչև 1905 մետր ծովի մակերևույթից բարձր, ապա ջրի մակարդակը կազմելու է 1903.5 մետր: Ջրածածկ կլինի 1967 շենք և շինություն: Դրանցից 481-ն օրինական գրանցված են, իսկ 1216-ն անօրինական ինքնակամ կառույցներ են, որոնցից 910-ը` շարժական: 806 միավոր վարձակալված հողատարածքներ գոյություն ունեն, որոնցից 699-ը օրինական գրանցված հողատարածքներ են: Դրանցից միայն 11 տոկոսն է օրինական կառուցապատված, 24 տոկոսն ինքնակամ կառուցապատված է, և 65 տոկոսը դեռևս կառուցապատված չէ: Ջրածածկ են լինելու շուրջ 15 կմ ճանապարհ:
Ջրի մակարդակի բարձրացումը մինչև 1903.5 նիշը պետք է տեղի ունենա մինչև 2031թ.: