Կարեն Ավագյանի «փուչիկ-հորդորը»
«Շատ բան կարելի է ասել վերջին օրերի իրադարձությունների մասին։ Բայց այս պահին միայն՝ շուտափույթ ապաքինում Պավել Մանուկյանին, նրա որդուն և ոստիկանին։ Խնդրում-հորդորում ենք ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բոլոր վիրավոր անձանց թույլ տալ օգտվել բժշկական օգնությունից և հետագա բարդություններից խուսափելու համար հետևել իրավապահ մարմինների կոչերին։ Այլևս ոչ մի կաթիլ արյուն»։
Այսպիսի գրառում է արել ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը, որը հասարակության լայն շրջանակներին հայտնի է «Փուչիկ Կարեն» անվանումով, ով հավանաբար տեսնում է, որ Վովա Գասպարյանն արդեն 10 օր է՝ անցել է ընդհատակ, որոշել է ստանձնել ոստիկանապետի պաշտոնը և հորդորում է հետևել իրավապահ մարմինների կոչերին, այն իրավապահ մարմինների, ովքեր ժամանակին աչք փակեցին «Փուչիկ Կարենի» գազավորված փուչիկների վրա: