ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել երևանյան իրադարձությունների առթիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Հայտարարության մեջ դեսպանությունը կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին լինել զգոն և մասնավորապես հեռու մնալ այն փողոցներից, որտեղ տեղի են ունենում բողոքի ակցիաներ.
«Իհարկե, բողոքի ակցիաները խաղաղ են, բայց ամեն պահի դրանք կարող են վերաճել բռնության»,- նշված է հայտարարության մեջ: