Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել
Մամուլ

«ՀԺ». Լավրովյան փաստաթուղթն իրականում գոյություն ո՞ւնի, թե՞ ոչ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանը, վկայակոչելով իր աղբյուրները, մեզ հետ զրուցում նախօրեին հայտարարել էր, որ լավրովյան փաստաթուղթն իրականում գոյության ունի և անգամ հայկական կողմն առաջարկություններով է հանդես եկել։

Այս առթիվ փորձեցինք մեկնաբանության ստանալ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը նկատեց, որ սովորաբար պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկություններն է մեկնաբանում. «Այս կամ այն հարցի մասին խոսել առանց աղբյուրը նշելու, արդեն իսկ հավաստի չէ: Բոլորս էլ գիտենք, որ ԼՂ կոնֆլիկտի կարգավորման միակ ձևաչափը Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափն է։ Ուստի, ես չեմ կարող հաստատել, որ նման փաստաթուղթ գոյության ունի»,- ասաց Թորոսյանը։

Մեր հարցին՝ կարո՞ղ եք պնդել, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, Թորոսյանը նկատեց, որ չի կարող ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ գոյություն ունենալ մի փաստաթուղթ՝ առանց Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցված լինելու ու հայկական կողմին ներկայացվելու. «Ցանկացած փաստաթուղթ ցանկացած պաշտոնյա կարող է կազմել ունենալով իր տեսլականը, առաջարկներ անել, անգամ զրույցների ժամանակ ակնարկել, բայց դա չի նշանակում, որ կա փաստաթուղթ, որի շուրջ կարելի է բանակցել»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Կարեն Բեքարյանը ևս այն կարծիքին է, որ չի կարող խոսել մի փաստաթղթի մասին, որին անձամբ ծանոթ չէ. «Չեմ տեսել այդ փաստաթուղթը, և չեմ տեսել որևէ հղում դրան, հետևաբար ինչ-որ դատողություններ անել՝ չունենալով դա ձեռքի տակ, չեմ համարում կոռեկտ, սուրճի բաժակ չեմ նայում»,- ասաց Բեքարյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը, լսելով Արա Պապյանի հայտարարության մասին, վրդովված նկատեց. «Դե, կեցցե Արա Պապյանը, աղբյուրներ ունի, հիմա ի՞նչ պետք է իրեն մեկնաբանե՞մ, աղբյուր ունի, թող ասի ձեզ, ես չեմ խոսում այդ թեմայով»:

Հիշեցնենք, որ Լավրովի փաստաթուղթը կամ քաղաքագիտական շրջանակներում առավել հայտնի լավրովյան պլանը սկսվեց շրջանառության մեջ դրվել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 21-ից 22-ը Հայաստան երկօրյա այցին զուգահեռ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում