Պավել Մանուկյանին ու որդուն այս պահին վիրահատում են. Աշոտ Ահարոնյան
Պավել Մանուկյանին ու որդուն այս պահին վիրահատում են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նկատի ունենալով համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկությունը, թե իբր Պավել Մանուկյանն ու նրա որդին մահացել են:
«Կոչ եմ անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց»,- գրել է Ահարոնյանը: