Ոստիկանները հարձակում են գործել ՊՊԾ գնդի տարածք. Կան վիրավորներ. «Սասնա ծռեր»
«Սասնա Ծռերից» շտապ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկաններն առևանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի: