Լրագրողը ներողություն է խնդրում Ալլա Լևոնյանից
Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ մարդը խոսում է մարդու հետ, հասկանում ես, որ դու էլ մարդ ես, ով կարող է հասկանալ և գիտակցել, որ նեղացրել, վիրավորել ես մարդուն, ինչի համար կարող ես զղջալ և ինչու չէ ներողություն խնդրել: Նամանավանդ, որ նեղացրել ես հայ կնոջը, հայ մորը: Ես խոսեցի Ալլա Լևոնյանի հետ, ով իմ՝ «Դուք պալատական մտավորականներդ ավելի լավ է լռեք» հոդվածով վիրավորվել է: Նա խոսակցության մեջ ասաց, որ նա իրեն մտավորական չի համարում, պարզապես ստորագրել է այդ թղթի տակ նրա համար, որ արյունահեղություն չլինի Հայաստանում: Ես հասկացա և իմ կողմից թյուրիմացությունը, հատուկ նրան նշելով հոդվածում նաև գնահատելով նրա առաջին հերթին Մարդ լինելը, իմ դաստիարակությունն էլ թույլ է տալիս, որ ներողություն խնդրեմ Ալլա Լևոնյանից: Հույսով եմ, որ մի օր անպայման կհանդիպենք և ես համոզված եմ, որ Ալլա Լևոնյանը կհասկանա, որ ես հատուկ նրա անունը չեմ ընդգրկել նյութի մեջ, հատուկ վարկաբեկելու համար նրան: Հայցում եմ Ալլա Լևոնյանի ներողամտությունը»: