Դոլարը և եվրոն աճել են, ռուբլին նվազել է
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 26-ին կազմել է 476.29 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.54 դրամ՝ բարձրանալով 1.38 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 624.94 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 0.39 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 26-ին կազմել է 7.23 դրամ, նվազումը 0.11 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 297.23 դրամ, ոսկի՝ 20,108.37 դրամ, պլատին՝ 16,354.37 դրամ: