Սերժ Սարգսյանը ցավակցել է Ճապոնիայի վարչապետին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 26-ին, ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ Ճապոնիայի Սագամիհարա քաղաքի առողջարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով սպանվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ:
«Ճապոնիայի բարեկամ ժողովրդի համար այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: