Ադրբեջանում զենքի գործարանում պայթյուն է որոտացել
Ադրբեջանում, զենքի գործարանում պայթյուն է որոտացել, հրդեհ է սկսվել: Այս մասին հաղորդում է Ria-Novosti գործակալությունը: Ականատեսները չեն բացառել, որ գործարանում հնարավոր է մարդիկ եղած լինեն:
Նշենք, որ արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել Շիրվան քաղաքի պաշտպանության արդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանում: