Ոստիկանությունը զինաթափել է Նորմանդիայի եկեղեցում պատանդ վերցնողներին
Ֆրանսիայի ոստիկանությունը չեզոքացրել է երկու անհայտ անձի, ովքեր դանակներով զինված պատանդներ էին վերցրել եկեղեցում: Միջադեպը տեղի էր ունեցել Նորմանդիայի Սենթ-Էթյեն դյու Ռուվր փոքրիկ քաղաքում: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, պատանդի կարգավիճակում հայտնվել էր 6 մարդ, նաև հոգևորական, միանձնուհիներ և համայնքի անդամներ:
Միանձնուհիներից մեկին հաջողվել էր փախուստի դիմել և օգնություն կանչել:
Սոցցանցերում տեղի լրագրողները հաղորդում են, որ դեպքի վայրում մեծաթիվ ոստիկաններ և հրշեջներ կան: