Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի
Քաղաքականություն

Վարչապետը զինվում է

Վարչապետն այսօրը երեկ հրամանագիր է ստորագրել մարզպետարանների և նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներին պարգևատրելու մասին: Ով ինչպես է աշխատում` հայտնի-անհայտ է, իսկ թե ինչպես է աշխատում Հովիկ Աբրահամյանը, ասենք, որ ողջ Հայաստանում ջրաղացները չեն աշխատում, սակայն վարչապետի ջրաղացը միշտ էլ աշխատել է:

Նշենք, որ, օրինակ, Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանն աշխատել է քննիչից սկսած, պարգևատրվածների մեջ են իրավաբաններ, բժիշկներ, տնտեսագետներ:

Հարց է առաջանում` ինչու է ՊՊԾ գնդի տարածքում ծավալվող իրադարձությունների այս օրերին վարչապետն այնքան պարապ, որ 24 հոգու պարգևատրել է:

Երևում է` վարչապետը հույսը դրել է միայն իր վրա, ոչ ոքի չի հավատում: Չէ՞ որ ում պարգևատրել է, նրանք հավերժ շնորհապարտ կլինեն Հովիկ Աբրահամյանին՝ օդից ընկած պարգևի համար: Խոսվում է պետական ապարատի ուռճացման, աշխատակիցներին բարեկամ-ծանոթ-ընկերների նշանակման մասին, և այսօր ուռճացած ապարատի ընկեր-բարեկամներին պարգևատրում են: Արժե շնորհակալ լինել:

Եվ եթե խոսվում է հրաժարականների մասին, ապա վաղը եթե հարցնեն պարգևատրվածներին, թե ցանկանում եք վարչապետը հրաժարական տա, միանշանակ կպատասխանեն՝ ոչ:

Խմբեր կան, որ զինվում են, խմբեր կան, որ կոչեր են հնչեցնում, խմբեր կան, որ դրամաշնորհներ են ստանում, մարդ էլ կա պարգևատրվածների գումարտակ է ստեղծել: Եվ եթե յուրաքանչյուր խմբին հետապնդում է որոշակի նպատակների լայն սպեկտոր, ապա գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարների պարգևատրումը զուտ անձնական է. նրանք այլևս պատկանում են վարչապետի անձնական գումարտակին և պատրաստ են մարտնչելու հանուն Հովիկ Արգամիչի:

Արժե, որ գործող վարչապետից սովորեն ձիու քայլ անել, երբ բոլորի ուշադրությունն Էրեբունու զարգացումներն են, վարչապետը պարգևատրվածների բանակ է հավաքում:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը դատարկ տեղը ոչինչ չի անում, եթե շահ չունենա: Որպես ապացույց նշենք, որ վարչապետ դառնալուն պես` նա Մխչյանի մանկապարտեզի ճանապարհն ասֆալտապատելու համար կառավարության նիստով «Բերմա» ընկերությանը տրամադրեց 22 միլիոն 887 հազար դրամ: Ի դեպ, «Բերմա» ընկերության վերաբերյալ տվյալներ պետռեգիստրում չկային: Ասում են, որ Մխչյանի տարածաշրջանում «Հովիկ Աբրահամյան» սահմանադրությունն է գործում:

Կարող ենք հավելել նաև, որ Մխչյանի մանկապարտեզի ճանապարհի ասֆալտապատման համար Հովիկ Աբրահամյանը պարզապես կարող էր ցուցում տալ տնավարի, և այն կիրականացնեին, սակայն ոչ 22 մլն դրամ` մի քանի մետր ճանապարհի համար: Ինչո՞ւ հիշեցինք այս հին պատմությունը, պարզապես նրա համար, որ որևէ գործ Հովիկ Աբրահամյանը չի ձեռնարկում, եթե դրանից օգուտ չունենա:

Այս օրերին, երբ խոսում են Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, Հովիկ Աբրահամյանը վարչապետական թիմ է հավաքում:

Newspress.am