«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է Աշոտ Մելիքյանը
Հուլիսի 27-ին` ժամը 12.00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում կկայանա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի մամուլի ասուլիսը. կներկայացվի ԽԱՊԿ 2016թ. երկրորդ եռամսյակի զեկույցը (ապրիլ-հունիս)` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին:
Բանախոսը կանդրադառնա նաև Երևանի Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանը:
Հասցե` Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ