Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի
Արխիվ

Հարցազրույց այս պահին հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուքասզյանի հետ

Վարդուհի Սիմոնյանի հարցազրույցն այս պահին հետախուզման մեջ գտնվող «Հիմնադիր Խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի հետ:

– Որտե՞ղ է Գարեգին Չուգասզյանը՝ սա այս օրերին ամենակրկնվող հարցն է, բայց անհեթեթ կլինի ընդհատակում գտնվողին ուղիղ տալ այս հարցը, ուստի այսպես վերաձևակերպեմ՝ Դուք Հայաստանո՞ւմ եք:

-Ամենակրկնվող հարցն ունի պարզ պատասխան՝ Գարեգին Չուգասզյանը ընդհատակում է՝ հարկադրաբար …

-Ենթադրելի է, որ զինված հարձակումը նախաձեռնելիս «Նոր Հայաստանը» քննարկել է տարբեր զարգացումներ, այդ թվում և ֆորս մաժորի համար սցենարներ: Օրինակ՝ կանխատեսվե՞լ էր այսօրվա իրավիճակը, երբ կրիտիկական զանգված չկա փողոցում, իսկ առգրավված շենքի վրա արդեն ռազմական ուղղաթիռներ են երևում, կարծես գրոհի նախապատրաստություն է նշմարվում:

-Կարծում եմ` անցած 9 օրը բավարար էր, որ միմյանցից տարբերեիք «Սասնա ծռեր» և «Նոր Հայաստան» կազմակերպությունները և մեկի գործողությունների պլանավորումը չվերագրեիք մյուսին: Ես ճակատագրից շնորհակալ եմ, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի ապագայի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում պատիվ ունեմ ճանաչելու և ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» ջոկատի ապստամբ տղաների… Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօրվա կառավարիչներին, որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ «Մարտի 1-ով» չի ավարտվելու, և պայքարը չի դադարելու: Իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը վերջնականապես կփակվի, և իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը նման է լինելու ֆրանսիական դիմադրության շարժման ազատագրական պայքարին…

-Պարզ է՝ բանակցությունները ենթադրում է փոխզիջում, ի՞նչ զիջումների եք պատրաստ, ո՞րն է փոխզիջման Ձեր /նաև խմբի/ նախանշած սահմանը:

-Բանակցությունները վարում են «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբները …Չկրկնեմ մանրամասները՝ կարող եք վերալսել Վարուժան Ավետիսյանի երեկվա մամուլի ասուլիսը… Ըստ իս, երկրում կան երկու ՝ անցնցում և ցնցումային քաղաքական փոփոխությունների տարբերակներ և ըստ այդմ՝ համապատասխան փոխզիջումներ…Իշխանությունը զավթած Մսրա Մելիքի համակարգը դեռ չի գիտակցում, որ «Սասնա ծռերից» ստացված հարվածից երկու կես է եղել, և նրա որևէ, կրկնում եմ որևէ շարժում բացահայտելու է իրողությունը…Հիմա խնդիրն այլ է . դա «Չորրորդ հանրապետության» ծնունդն է, որի պատասխանատվությունն ընկնում է իր այն քաղաքացիների վրա, որոնք բացի այն երազելուց նաև պատրաստ են հենց այսօր իրենց միացյալ ջանքերով ծնել իրապես արժանապատիվ ապագա ունեցող, մեծ ու փոքր հարևանների և աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից հարգված, ինքնիշխան, բարձրաճաշակ և բարձրտեխնոլոգիական Հայաստան: Նրանցից է կախված մենք կշարունակե՞նք ականատեսը լինուլ մեր բազմադարյա պատմության վերջին և անփառունակ էջին, թե՞ կկտրենք քաղաքական արատավոր շրջանը… «Սասնա ծռերի» ապստամբների վրա այս առումով ընդամենը ընկած է այդ ծննդյան տատմոր դերը, ոչ ավելին…

-Դուք, կարծեմ ունեք հնարավորություն ընդհատակից հայտարարություններով, ուղերձներով հանդես գալու, ինչո՞ւ եք լռում: Մանավանդ, որ Խորենացի փողոցի այս նոր քաղաքական հարթակը լցվել է նույն հին դեմքերով, որոնցից ոչ մի սպասելիք չունի հասարակության մեծամասնությունը:

– Ձեր, որպես լրագրողի անտեղյակությունը բացառիկ է …բացեք իմ ֆեյսբուկի էջը ու կտեսնեք առաջին իսկ օրվանից սկսած իմ ուղերձները, կարճ և երկար գրառումները… Ուրիշ հարց, որ իշխանամետ լրատվամիջոցներին խստիվ հրահանգ է իջել անտեսելու և լռության մատնելու այդ հայտարարությունները և գրառումները: Ցավոք, իմ կապի պայմանները սահմանափակ են և կապի վերջին օրերի անկայունությունը հանգեցրել էր հաղորդակցման կարճատև դադարի: Հուսանք, որ այն այլևս չի ընդհատվի… Հիմա անդրադառնամ հարցի երկրորդ մասին:

«Սասնա ծռերի» ապստամբները, իրենց վրա վերցնելով բռնակալ ոստիկանապետության ուժային հնարավորությունների ժամանակավոր չեզոքացումը, բացառիկ հնարավորություն են ստեղծել երկրի իրապես քաղաքական և քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման , ժողովրդի լայնամասշտաբ մոբիլիզացման և քաղաքացիական անհնազանդության գործողություններով երկրում սահմանադրական կարգ հաստատելու համար …Հարթակը կազմավորման փուլում է, և մենք այստեղ կտեսնենք թե՛ հին, թե՛ նոր դեմքեր…Կարևորը չլինեն հեղինակազրկված և հանցագործ դեմքեր:

-Ի՞նչ են հուշում Ձեզ միջազգային արձագանքները. ինչ եք կարծում, որևէ երկիր կարո՞ղ է ողջունել զինված հարձակմամբ ձեռք բերված իշխանափոխությունը: Քննարկե՞լ եք այս հարցը:

– Միջազգային արձագանքները հուշում են այն , որ Ձեր կողմից ենթադրվող և տասնյակ այլ կայացած ժողովրդավարական պետություններում կայուն պետականության կայացումը կամ վերակայացումը հաճախ տեղի է ունեցել հենց ապստամբական լուրջ գործողության պատճառով, որը միշտ էլ ուղեկցվել է այլևայլ շահեր ունեցող երկրների միջազգային դատապարտումով, իսկ հաջող ավարտից հետո ՝ նոր կարգի միջազգային ճանաչմամբ …

Ահավասիկ մի քանի դասական օրինակներ ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, փոքրերից և վերջին օրինակներից Ռումինիա, Հունաստան,Վրաստան, Իսլանդիա… Սա, իհարկե, չի նշանակում, որ ապստամբությունը դա պետականության կայացման անհրաժեշտ կամ բավարար նախապայմանն է … Ապստամբության հաջողությունը որևէ բռնատիրական երկրում ոչ միայն իշխանափոխության հասնելու մեջ է, այլ առավելապես կախված է այն բանից, թե երկրում սահմանադրականության հաստատում կլինի, թե ոչ… Սահմանադրականություն, որը ենթադրում է երկրում ուժային երկու կամ ավելի հիմնական բևեռների գոյություն և համակեցություն, այսինքն՝ նրանց միջև քաղաքական խաղաղ պայքարի օրենքների շուրջ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն… Իսկ այդ խաղի դատավոր կարող է լինել միայն ժողովուրդը, իր իրական՝ անհրաժեշտության դեպքում ոտքերով և ձեռքերով քվեարկությամբ… Հաջող իշխանափոխության և կայուն կարգուկանոն ունեցող պետականության հաստատման հիմնական գրավականը ժողովրդի մասնակցության ապահովումն է, որպես իշխանափոխության հիմնական դերակատարի…

-Մտավախություն չունե՞ք, որ զինված խմբի տղաները…ի՞նչ երաշխիքներ կան, որ նրանք կապրեն:

-Կա մեկ երաշխիք. դա մեր ժողովրդի՝ իր համար զոհաբերվելու պատրաստ լավագույն զավակների հետ համերաշխության և քաղաքացիական անհնազանդության և քաղաքացիական խիզախության բոլոր հնարավոր և անհնար դրսևորումներն են հենց այսօր, հենց հիմա…Վաղը ուշ կլինի…Մեզնից է կախված՝ ազգային օրացույցում կավելանա համազգային ողբի՞, թե՞ համազգային հաղթանակի ևս մեկ օր… ի գործ: