Փրկարարները բնակարանում 87-ամյա քաղաքացու դի են հայտնաբերել
Հուլիսի 25-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Մ. Ա., 87տ.) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. սանհանգույցի հատակին՝ անօգնական վիճակում, հայտնաբերվել է Մ. Ա.-ն (ծնվ 1929 թ.), ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: