Շնորհակալություն, տղաներ. Մխիթարյանը` Չինաստանից (լուսանկար)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի նորեկ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից շնորհակալություն է հայտնել իրենց երկրպագուներին Չինաստանից:
«Այնքան սեր ու կիրք Չինաստանում մեր երկրպագուների կողմից: Շնորհակալություն, տղաներ, ձեր հիանալի հյուրընկալության և դրական հույզերի համար»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի նոր թիմն այս օրերին Չինաստանում է, որտեղ ընկերական հանդիպում անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ` պարտվելով խոշոր` 1:4 հաշվով: Իր թիմի հեղինակության գնդակը խփեց ինքը` Մխիթարյանը:
Մեկ այլ ընկերական հանդիպում նախատեսված էր անցկացնել այսօր «Մանչեսթեր Սիթիի» դեմ, սակայն, եղանակային վատ պայմաններից ելնելով` այն չեղարկվեց:
