Աշտարակի վրայով ուղղաթիռ է անցել` հավանաբար Գյումրիի ռազմաբազայից ուղևորվելով Երևան. հայտարարություն
«Սասնա ծռեր խմբավորում» ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել այն մասին, որ Աշտարակի վրայով մուգ կանաչ գույնի ուղղաթիռ է անցել, որը հավանաբար Գյումրիի ռուսական ռազմաբազայից է Երևան ուղևորվել:
«Հայտնում ենք, որ մոտ 20 րոպե առաջ Աշտարակի վրայով մուգ կանաչ գույնի ուղղաթիռ է անցել, ուղղությունը՝ դեպի Երեւևան, որը հավանաբար Գյումրու ռուսական 102-րդ բազայից է ուղևորվել: 10 րոպե չանցած նկատվել է երկրորդ ողղաթիռը»,- ասված է հայտարարությունում: