«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը չեղարկվել է
Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության կազմակերպիչները չեղյալ են հայտարարել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև հանդիպումը: Չեղարկման պատճառը Պեկինի եղանակային վատ պայմաններն են:
Մարզադաշտի խոտածածկն անձրևների պատճառով վնասվել է: Հանդիպումը, ըստ նախատեսվածի, պետք է մեկնարկեր Երևանի ժամանակով 15:30-ին: