Հարձակման փորձեր են եղել. «Սասնա ծռեր»
«Հիմնադիր խորհրդարանը» տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ «Սասնա ծռերը» հայտնում են, որ ՊՊԾ գնդի ներսում անջատել են էլեկտրականությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է.
««Սասնա ծռերը» հայտնում են, որ ՊՊԾ գնդի ներսում անջատել են էլեկտրականությունը, սնունդ չկա և այս ընթացքում հարձակման փորձեր են եղել»։
Ավելի ուշ մեկ այլ հաղորդագրությամբ «Սասնա ծռեր խմբավորումը» տեղեկացրեց, որ « ԱԱԾ-ի աշխատակիցները գնացել են Սասնա Ծուռ Աշոտ Պետրոսյանի աղջկա՝ Տաթևիկ Պետրոսյանի բնակարան, իրենց ասելով ծանուցմամբ բերման ենթարկելու»: