Վարդան Եղիազարյանը և Վալերի Օսիպյանը ևս ազատ արձակվեցին
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված խումբն ազատ է արձակել նաեւ հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հանդիպում էր կազմակերպել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի և ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի միջև: Հանդիպման արդյունքներով ազատ էին արձակվել պատանդ պահվող երկու ոստիկանները, իսկ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պետք է ազատ արձակվեին, երբ մամուլի կետ բացվեր: