Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիայից» կրած պարտությունից հետո
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հոնրիխ Մխիթարյանն ընկերական խաղում իր նախկին ակումբից կրած պարտությունից հետո լուսանկար է հրապարակել «Բորուսիայի» ներկա և նախկին խաղացողների հետ և գրել.
«Արդյունքից ուրախ չեմ, բայց մենք դեռ կուժեղանանք: Անկախ արդյունքից՝ ուրախ էի տեսնել նախկին թիմակիցներիս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:
Արձանագրենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում թեկուզ ոչ պաշտոնական խաղերում, սակայն առաջին գոլը խփեց հենց իր նախկին թիմի դարպասը: Մխիթարյանի գոլը, սակայն, միայն հեղինակության գնդակ էր «Մանչեսթերի» համար. թիմը «մեղուներին» զիջեց 1:4 հաշվով: