Հրդեհ Մասիսում
Հուլիսի 22-ին, ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի Վահան Ավագյանի թիվ 28 տան հողամասի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15-ին, մարվել` 10.55-ին:
Այրվել է անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 20 քմ):