«Մանչեսթեր Յունայթեդ»- «Բորուսիա». բուքմեյքերական կանխատեսումներ
Այսօր Չինաստանի Շանհայ քաղաքում Հենրիխ Մխիթարյանի նոր թիմը` «Մանչեսթեր Յունայթեդն» ուժերը կչափի նախկին թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Հեղինակավոր williamhill բուքմեյքերական կենտրոնն առավելությունը տալիս է անգլիական ակումբին` վերջինի հաղթանակի հնարավորությունը գնահատելով 2.30 գործակցով: Գերմանական ակումբի հաղթանակի հավանականությունը, նույն կենտրոնի բուքմեյքերների գնահատմամբ, 2.80 է, ոչ-ոքի ելքին բուքմեյքերներն ավելի քիչ են հավատում` 3,60 գործակից:
Հիշեցնենք, որ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 16:00-ին է: