Հենրիխ Մխիթարյանը` «Բորուսիայի» դեմ կայանալիք դիմակայության մասին
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նոր թիմի կազմում հնարավորություն կունենա հանդիպելու նախկին թիմի հետ:
Անդրադառնալով Տուխելի թիմի կայանալիք խաղին` Մխիթարյանը նշել է.
«Անհամբեր սպասում եմ «Բորուսիայի» դեմ առաջիկա խաղին: Հիանալի կլինի այդքան ծանոթ տեսնել Շանհայում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է մեր ազգային ընտրանու ավագը:
Նշենք, որ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 16:00-ին է: