«Ժողովուրդ». Վիճաբանություն և կրակոցներ Գառնիում. հրազենային վիրավորում է ստացել գյուղապետը
«Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ նախօրեին Կոտայքի մարզի Գառնի համայնքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել է նաև գյուղապետը՝ Աշոտ Վարդանյանը։ Մեր տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում նաև կրակոցներ են հնչել, ու հենց հրազենից ստացված վիրավորումների արդյունքում է համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը տեղափոխվել հիվանդանոց։ Գառնիում շրջանառվող լուրերի համաձայն՝ վիճաբանության կիզակետում եղել են գյուղապետ Աշոտ Վարդանյանը և նրա քրոջ որդին՝ Արտակը, որը համայնքում հայտնի Է Չոռնի մականունով։ Իսկ վեճի առիթը եղել Է Գառնիում գործող բենզալցակայանում գյուղապետի ունեցած մասնաբաժնի հարցը։
Վիճաբանության պատճառների և բնույթի մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ գյուղապետ Աշոտ Վարդանյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ է եղել, ոստիկանությունից ճշտեք, իմ անունի հետ չի կարող կապվել, ես լավ չեմ, Էլ չեմ կարող խոսել»։
Ի դեպ, վերջինս չնայած մարմնական վնասվածքներով բժշկի է դիմել, բայց հրաժարվել Է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։