«Հրապարակ». «Շտուրմն» օրակարգում է․ գունդը գրաված անձինք «մինապատել» են իրենց շուրջը
«Հրապարակ»-ը գրում է․
«Երեկ իշխանական շրջանակներից վստահեցնում էին, որ «շտուրմն» օրակարգում է, պարզապես դեռ մի քանի օր էլ ցանկանում են համոզել զենքերը վայր դնել ու հանձնվել. «Իսկ եթե ոչ, ապա այս վիճակը երկար չի ձգվի։ Ներկայացված պահանջներն անիրագործելի են, պետություն է և իրավունք ունի իր վերահսկողությունը վերականգնել գրավված տարածքում»։
Սակայն, մեր տեղեկություններով, ՊՊԾ-ի գունդը գրավելու դժվարությունը ոչ միայն այն է, որ իշխանությունը փորձում է հնարավորինս առանց զոհերի հանգուցալուծման հասնել, այլև՝ որ գունդը գրաված անձինք պոտենցիալ «սմերտնիկներ» են, նրանք ամբողջովին «մինապատել» են իրենց շուրջը, և ցանկացած անզգույշ քայլի դեպքում «օդ կթռնի» ամեն ինչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում