ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել
Միջազգային

Հայաստանը 800 հա զիջեց Իրան-Ադրբեջան երկաթուղու համա՞ր

Արդեն հայտնի է, որ Ադրբեջանի երկաթուղիներ կազմակերպությունն ավարտել է մինչև Իրանի սահման կառուցվող երկաթգծի աշխատանքների 85 տոկոսը, որը մաս է կազմում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի, որը, իր հերթին, միացնելու է Հյուսիսային Եվրոպան Հարավ-Արևելյան Ասիայի հետ:

Նշենք, որ Ադրբեջանով անցնող որոշ հատվածներ գտնվում են բարդ տեղանքում, տարածքում աշխատում է 100 միավոր տեխնիկա:

Միաժամանակ շարունակվում է Աստարաչայ գետի վրա՝ Ադրբեջան-Իրան սահմանին երկաթուղային կամրջի կառուցումը՝ 82.5 մետր երկարությամբ. նախատեսվում է Աստարա-Իրան երկաթգծի հատվածը և կամուրջը շահագործման հանձնել 2016թ. վերջին:

Այս երկաթգիծը կմիավորի Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթգծերը: Նախատեսվում է նախ 5 մլն տոննա տեղափոխել, հետագայում 10 մլն տոննա բեռ:

Ադրբեջանը նաև կօգնի Իրանին Ռեշտ-Աստարա երկաթգծի հատվածի կառուցմանը. Ադրբեջանը համաձայնել է Իրանի համար վարկային գիծ բացել 500 մլն դոլարի՝ ֆինանսավորելու Ռեշտ-Աստարա երկաթգծի հատվածը:

Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթգիծը ևս հանդիսանում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հատվածը, որը Հյուսիսային Եվրոպան Ադրբեջանի միջոցով միացնելու է Հարավ-Արևելյան Ասիայի հետ:

Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ է 1 մլրդ դոլար, որի կեսն Ադրբեջանը վարկի տեսքով տալիս է: Իրանն այժմ 92 տոկոսով ավարտել է Ղազվին-Ռեշտ հատվածի ինֆրակառուցվածքների կառուցումը: Իրանական Ղազվին-Ռեշտ հատվածը ևս պատրաստ կլինի 2016թ. վերջին:

Նշենք, որ օգոստոսի 8-ին Բաքվում տեղի է ունենալու Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի խնդիրը:

Հավելենք, որ այս ծրագրի իրագործումով Ադրբեջանի տրանսպորտային կշիռն ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար, կբարձրանա: Իսկ թե ինչ տեղի կունենա Իրան-Հայաստան երկաթուղու հետ, խնդիրը բարդ է: Թեև իրանական կողմից նոտաներ են հնչում, որ այդ ծրագիրը կշարունակվի, սակայն մինչ այժմ ռեալ է այն, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի Իրան, Ադրբեջան, Ռուսաստան երկաթուղին: Իսկ Հայաստանը, ինչպես ասում են, էշի ականջում նիրհել է:

Ի դեպ, ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ, ըստ պաշտոնական աղբյուրների 800 հա հող զիջեցինք, դեռ այն ժամանակ շրջանառվում էր այն տեսակետը, որ այդ տարածքը պետք է Իրանի-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգիծը գործարկելու համար:

Երեք ամիս անց կրկին սկսվեց շրջանառվել հայկական կողմից հողերի զիջման մասին, անգամ Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը բացեիբաց հայտարարեց, որ լավագույն ելքը փոխզիջումն է:

Իսկ թե ինչ է ստանալու Հայաստանը զիջման դիմաց՝ Հանրապետական պատգամավորը պատասխան չուներ: Հավանաբար 800 հա հողատարածքը երկաթգծի լիարժեք գործարկման համար բավարար տարածք չէ և ահա թե ինչու կրկին շրջանառվում է հողեր հանձնելու հարցը:

Newspress.am