Եվրոպայի լիգա. «Սպարտակ» Տրնավա-«Շիրակ». բուքմեյքերների կանխատեսումները
Եվրոպայի լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի պատասխան խաղի շրջանակներում Գյումրիի «Շիրակն» այսօր արտագնա խաղում կհանդիպի Տրնավայի «Սպարտակի» հետ: Նախորդ խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
Հեղինակավոր William Hill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է դաշտի տերերին` վերջիններիս հաղթանակի հավանականությունը գնահատելով 1.53 գործակցով:
«Շիրակի» հաղթանակի հավանականությունն ունի 6 գործակիցը: Ոչ-ոքիի հանարավորությունը բուքմեյքերները գնահատում են 3.60 գործակցով:
Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 22:15-ին: