ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել
Քաղաքականություն

Իշխող քաղաքական վերնախավն իր այս պահվածքով կրում է ուղղակի պատասխանատվություն. «Համախմբում»

«Համախմբում» կուսակցությունը խոր մտահոգություն է հայտնում քաղաքացիների և ոստիկանության ուժերի բախման կապակցությամբ: Խաղաղ քաղաքացիների ինքնաբուխ հավաքն անսպասելիորեն վերածվեց ընդհարման, որի հետևանքով կան տուժածներ և վիրավորներ: Այս մասին նշված է «Համախմբում» կուսակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ։

«Երեկ գիշերվանից շրջանառվում է այն վարկածը, համաձայն որի՝ խաղաղ հավաքի ժամանակ գործել են նախապես պատրաստված սադրիչ խմբեր, որոնք հրահրել են ընդհարումը: Մենք պահանջում ենք իրավապահ կառույցներից կարճ ժամկետում հիմնավոր փաստերով հերքել այդ խմբերի և ոստիկանության կապը, ինչի մասին վարկածը շրջանառվում է հասարակության մեջ։

«Համախմբում» կուսակցությունը կրկին փաստում է, որ արդեն հինգերորդ օրն է` երկրի քաղաքական ղեկավարությունը՝ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ցուցաբերում են քաղաքակիրթ աշխարհում նախադեպը չունեցող պահվածք և հրաժարվում են այս լարված պահին հանդես գալ հրապարակային հայտարարությամբ, իրավիճակի իրենց գնահատականով և խոսել ժողովրդի հետ:

Երկրի քաղաքական ղեկավարության՝ ժողովրդից ինքնամեկուսացման պայմաններում մեծանում է ցուցարարների և իրավապահների միջև բախումների հավանականությունը: Հետևաբար, իշխող քաղաքական վերնախավն իր այս պահվածքով կրում է ուղղակի պատասխանատվություն:

Մի քանի օր շարունակվող ոստիկանական բռնարարքները, խաղաղ քաղաքացիների անձի և արժանապատվության ոտնահարումները ստեղծում են պայթյունավտանգ մթնոլորտ և հղի են անկանխատեսելի զարգացումներով: Սա ժողովրդի և ոստիկանության հակամարտություն չէ, և չի կարելի թույլ տալ նման տրամադրությունների զարգացում:

Միևնույն ժամանակ, մենք վստահ ենք, որ հենց քաղաքական իշխանության իներտ և անհասկանալի վարքագիծն է նման իրավիճակի պատճառը: Մենք կոչ ենք անում ոստիկանությանը դադարեցնել խաղաղ քաղաքացիների նկատմամբ հինգ օր շարունակ իրականացվող բռնությունները, որոնց մասին կան բազմաթիվ արձանագրված փաստեր:

«Համախմբում» կուսակցությունը կրկին կոչ է անում քաղաքական ուժերին մի կողմ թողնել նեղ կուսակցական հավակնությունները և համատեղել ջանքերը՝ ունենալով մեկ օրակարգ՝ թույլ չտալ իրավիճակի սրում, թույլ չտալ բախումներ, գտնել քաղաքական ելքեր իրավիճակից»: