Դավիթ Սանասարյանը կդիմի Կարմիր խաչին՝ ապստամբներին սնունդ փոխանցելու համար
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի ժամից լինելու եմ Հայկական Կարմիր խաչի ընկերություն կենտրոնական գրասենյակի դիմաց ու պահանջեմ իրենց միջամտությունը` «Սասնա Ծռերի» մեր տղերքին սնունդ փոխանցելու հարցում:
Միացեք ժողովուրդ
հասցեն` ՀՀ, ք. Երևան, Պարոնյան 21/1
Ովքեր չեն կարող գալ, թող զանգեն կամ էլ-փոստով նամակներ գրեն
Հեռ.`(+374 60) 62 50 50
Ֆաքս` (+374 60) 62 50 72
Էլ. փոստ` [email protected]»:
Ավելի ուշ Սանասարյանը տեղեկացրել է, որ ինքն արդեն «Կարմիր խաչի» գրասենյակում է` «Ֆորում» ռեստորանի կողքին, և կոչ արել հավաքվել: